44 տարեկան հասակում մահացել է HBO հեռուստաալիքի «Euphoria» (2019) և «Idol» (2023) սերիալի, ինչպես նաև «X» (2022) և «Pearl» (2022) սարսափ ֆիլմերի պրոդյուսեր Քևին Տուրենը, հայտնում է Deadline-ը։
Նշվում է, որ Տուրենը հանկարծամահ է եղել հանգստյան օրերին, մահվան պատճառը դեռ պարզված չէ։
«Քևինն այնքան առանձնահատուկ էր, որ այս աշխարհն առանց նրա ավելի փոքր տեղ կլիներ»,- մեջբերում է հրատարակությունը պրոդյուսերի հոր՝ Էդվարդի խոսքերը։
Քևին Տուրենը ծնվել է Նյու Յորքում 1979 թվականի օգոստոսի 16-ին։ Սովորել է կինեմատոգրաֆիա տեղի Կոլումբիայի համալսարանում։ Դրանից հետո Տուրենը տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ սկսել է աշխատել կինոարտադրության մեջ։