2010թ. ունեցել ենք ավելի քան 40 հազար ժամկետային զինծառայող, 2019թ. ժամկետային զինծառայողների թիվը հասել է 24 հազարի, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ 9 տարվա ընթացքում ժամկետային զինծառայողների թիվը նվազել է 44 տոկոսով:
Սարգսյանի խոսքով՝ այս տվյալներն ունեն նաև դեմոգրաֆիական բացատրություն. տվյալ ժամանակահատվածում նվազել է ՀՀ-ում ծնված տղաների թիվը:
«1992թ. ծնվել է 36 հազար տղա երեխա, իսկ 2001թ.՝ 17 հազար: Այսինքն 10 տարվա ընթացքում 52 տոկոսով ավելի քիչ տղա երեխա է ծնվել ՀՀ-ում: Լուրջ խնդիր ունենք ժամկետային զինծառայողների թվի պակասման հետ կապված»,- նշել է պատգամավորը:
Պատգամավորը հավելել է, որ 2022թ. ծնվել է 19 հազար տղա, պակասելու դինամիկան չի շարունակվում և կա աճի միտում: «Եթե կառավարությունը լավ աշխատի և մեր քաղաքացիները չլքեն երկիրը, ունենան շատ երեխաներ, 10 տարվա ընթացքում հնարավոր կլինի ունենալ ծնված տղա երեխաների աճ, ինչը կբերի բանակի մարտունակության բարձրացմանը»,- կարծում է պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում