ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում տեղի է ուենցել պայթյունից, որի հետևանքով կա զոհ և տուժածներ։
Ըստ կոմիտեի՝ դեպքի վայրից «ծխահարված» ախտորոշմամբ Համալսարանական հիվանդանոցից է տեղափոխվել ոստիկանության մեկ ծառայող, իսկ երկու անձինք՝ որոնցից մեկը 70 տարեկան, մյուսը՝ 66 տարեկան, «պոլիտրավմա, քիմիական այրվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Այրվածքաբանական ազգային կենտրոն։ Դեպքի վայրում՝ նշված ֆակուլտետի նկուղային հարկում, հայտնաբերվել է 73-ամյա Ժ․ Խ․-ի դին՝ այրվածքներով։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասով (Շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք), ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով։
Ձևավորվել է քննչական խումբ, սկսվել է նախաքննություն։ Ներկա պահին քննիչները դեպքի վայրում են՝ իրականացվում է դեպքի վայրի զննություն, կատարվում են անհրաժեշտ այլ անհետաձգելի քննչական, վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները, պայթյունի, հրդեհի առաջացման պատճառները, դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, տեղի ուենցածին իրավական գնահատական տալու ուղղությամբ։
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանն Armenia Today-ին հաստատել էր լուրը, որ ԵՊՀ-ում հրդեհ է բռնկվել։ Նա հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում։