ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) միջոցով հայտարարել է ավելի քան 4,1 միլիոն դոլարի հավելյալ մարդասիրական օգնության մասին Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար։
«Այս հավելյալ աջակցությամբ ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանում ապաստանած Լեռնային Ղարաբաղից գրեթե 74,000 խոցելի փախստականների և տեղահանվածների համար հրատապ անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելու ջանքերին: Այս ֆինանսավորումը կավելացնի կյանքի փրկող պարենային օգնությունը և կտրամադրի մարդասիրական պաշտպանություն և շտապ ապաստան»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ սկսած 2020 թվականից Միացյալ Նահանգներն արդեն 28 միլիոն դոլարի աջակցություն է հատկացրել Լեռնային Ղարաբաղի հայերին։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Արցախից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100․632 մարդ։