Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում՝ Երևանյան խճուղում, կրակոցներ են հնչել, կա վիրավոր, հայտնում է «Shamshyan.com»-ը։
Կայքը հաղորդում է, որ դեպքի վայր ժամանած իրավապաշտպանները հայտնաբերել են Ford Fusion մակնիշի ավտոմեքենա՝ վարորդի նստատեղի ոտքերի տակ, դռան վրա և դրսում՝ ասֆալտին, արնանման հետքերով:
«Վիրավորն Արմավիրի մարզի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Կարապետյանն է, ով այս պահին գտնվում է վիրահատարանում»,- հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: