ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ Սյունիքի մարզում ՊՆ մեքենայի կողաշրջման հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել, և որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
Գերատեսչությունը նշել է նաև, որ հոսպիտալացված զինծառայողներ չկան։
Ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան բնակավայրի վերջնամասում ՀՀ ՊՆ «КамАЗ» մակնիշի ավտոմեքենան ավտովթարի է ենթարկվել։ ԶԼՄ-ն հայտնել էր, որ ավտոմեքենայում եղել են 15 զինծառայող, նշել նաև որ 7-ը հոսպիտալացվել է։