Պետական աջակցությամբ սահմանամերձ բնակավայրում տուն կառուցելու ծրագրի շահառուները ՀՀ ՔԿԱԳ իրականացնող մարմիններում գրանցված ամուսիններն են, որոնցից առնվազն մեկն ունի ՀՀ քաղաքացիություն, մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։
Ընդ որում, տարիքային սահմանափակում չկա, երեխա ունենալու հանգամանքը կարևոր չէ։ «Վերջիններս պետք է ունենան հող կամ կիսակառույց շինություն սահմանված 80 սահմանամերձ բնակավայրերից որևէ մեկում, պետք է ունենա տան նախագիծ, նախահաշիվ և համայնքից ստացված շինթույլտվություն։ Բոլոր այս փաստաթղթերով պետք է ներկայանան նախարարության միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցող բանկ կամ վարկային կազմակերխպություն և սկսեն հիփոթեքային վարկավորման գործընթացը։ Նրանք չպետք է ունենան նաև գործող ժամկետանց պարտավորություններ, քանի որ դա կխոչընդոտի բանկային հիփոթեքային վարկավորման գործընթացին»,- ընդգծել է Ղարագյոզյանը։
Նրա խոսքով՝ ծրագրի առավելագույն չափը 16 մլն դրամ մայր գումարն է և դրա նկատմամբ հաշեգրվող մինչև 13 տոկոս տոկոսագումարը։ Շահառուն վարկի մարման գործընթացում որևէ մասնակցություն չի ունենում։
Կառավարության որոշմամբ՝ մինչև 2027թ․ սահմանամերձ շուրջ 82 համայնքների և բնակավայրերի բնակիչներ կշարունակեն ստանալ փոխհատուցում բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի դիմաց, ինչպես նաև կօգտվեն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված այլ փոխհատուցման ծրագրերից
Մանրամասները՝ տեսանյութում