Դեկտեմբերի 17-ին՝ կեսօրից հետո, ՀՀ մի շարք մարզերում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց, ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ կեսօրից հետո դեպի երեկո, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Երևանի բարձրադիր գոտում, 17-ի լույս 18-ի գիշերը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց»,- գրել է Սուրենյանը։