Պետական աջակցության ծրագրի շրջանակում, ժամանակավոր ներմուծված (ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող) թեթև մարդատար տրանսպորտային միջոցները, 2023 թ. դեկտեմբերի 18-ից սկսած կարող են մաքսազերծվել նաև Վանաձորում,Սիսիանում և Երևանում, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։
«Անհրաժեշտ է, որ շահառուն մաքսատուն ներկայանա անձամբ` անձը հաստատող փաստաթղթով, ներկայացնի ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցը, վերջինիս տեխնիկական անձնագիրը, ժամանակավոր ներմուծման ժամանակ կազմված մաքսային մուտքի օրդերը և առկայության դեպքում` տրանսպորտային միջոցին վերաբերելի այլ առկա փաստաթղթերը»,- ասվում է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Մաքսազերծման համար անհրաժեշտ հասցեներն են ՝ ք․ Վանաձոր, Մոսկովյան 44 հասցեում գտնվող Արևելյան մաքսատուն-վարչությունում, ք. Սիսիան, Սիսիան-Երևան մայրուղու 7-րդ կիլոմետր հասցեում գտնվող Հարավային մաքսատուն վարչությունում, ք․ Երևան, Իսակովի 10 հասցեում գտնվող Երևանի մաքսային սպասարկման կենտրոն մաքսատուն, վարչությունում։
Նշվում է նաև, որ Երևանում մաքսային ձևակերպման ներկայանալուց առաջ անհրաժեշտ է տրանսպորտային միջոցը նախապես տեղակայել մաքսային հսկողության հետևյալ գոտիներից մեկում՝ «Ապավեն Տերմինալ» ՓԲԸ, ՀՀ, ք. Երևան, Արարատյան 43 կամ Արարատյան 95 կամ «Վալենսիա» Հ/Ձ ՍՊԸ, ՀՀ, ք.Երևան, Շիրակի փողոց 43։