Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, հայտնում է ՀՀ կառավարությունը։
Նշվում է, որ Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, ՀՀ պարենային անվտանգության ապահովմանը, ՀՀ ԶՈւ միասնական կառավարման ավտոմատացված համակարգին և ՀՀ անվտանգությանն առնչվող այլ հարցեր:
Կառավարության փոխանցմաբ՝ Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և այլ պաշտոնյաներ:
«Բաքվի պահանջ և ընտրությունների նախապատրաստում». պատգամավորը նշել է պրոֆեսիոնալ բանակին անցնելու նպատակները
Հայաստանի իշխանությունների կողմից ընդունված բանակի վերափոխման հայեցակարգը պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատմամբ և պրոֆեսիոնալ բանակի անցումով կկատարի Հայաստանի ապառազմականացման Բաքվի...