Հայաստանի հրաձգության հավաքականի մարզիկ Էլմիրա Կարապետյանը Սլովենիայի Ռուսե քաղաքում ընթացող «ISSF Grand Prix 2024» միջազգային մրցաշարում նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը, հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։
Մրցումային 2-րդ օրը 10 մ օդամղիչ ատրճանակ կանանց պայքարում Կարապետյանը 579 միավոր արդյունքով անցել է եզրափակիչ փուլ։
Եզրափակչում, պահպանելով դիրքերը, 239,6 միավոր արդյունքով նա դարձել է առաջնության արծաթե մեդալակիր։