Ռուսաստանի երեք շրջաններում մինչև 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել, հայտնում է Lenta.ru-ն։ Ստորգետնյա ցնցումներ են դիտվել Անդրբայկալյան երկրամասում, Իրկուտսկի մարզում և Բուրյաթիայում։
Երկրաշարժը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 15:52-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը, ըստ նախնական տեղեկությունների, եղել է Բայկալ լճի հյուսիսում՝ Տրանսբայկալ ազգային պարկի տարածքում։ Բարգուզինում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5,5 բալ, Իրկուտսկում՝ 3 բալ։