Հայաստանի հրաձգության հավաքականը Սլովենիայի Ռուսե քաղաքում անցկացված ISSF Grand Prix միջազգային մրցաշարի մեդալային հաշվարկում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Նշվում է, որ Հայաստանը ներկայացնող հրաձիգները նվաճել են 4 մեդալ։ Ֆեդերացիան ներկայացրել է մարզիկների գրանցած ադյունքները՝
Օդամղիչ ատրճանակ միքս մրցաձև
Էլմիրա Կարապետյան / Բենիկ Խլղաթյան
Որակավորման փուլ – 291/288 (579) միավոր
Եզրափակիչ փուլ – 17:15 / 1ին տեղ
Օդամղիչ ատրճանակ երիտասարդ աղջիկներ
Նարե Գաբրիելյան
Որակավորման փուլ – 570 միավոր
Եզրափակիչ փուլ – 239,7 միավոր / 1ին տեղ
Օդամղիչ ատրճանակ կանայք
Էլմիրա Կարապետյան
Որակավորման փուլ – 579 միավոր Եզրափակիչ փուլ – 239,6 միավոր / 2րդ տեղ
Օդամղիչ ատրճանակ միքս մրցաձև
Նարե Գաբրիելյան / Գևորգ Մելքոնյան
Որակավորման փուլ – 288/286 (574) միավոր
Եզրափակիչ փուլ -16:14 / 3րդ տեղ
Օդամղիչ հրացան տղամարդիկ
Հրաչ Բաբայան
Որակավորման փուլ – 622,7 միավոր / 38րդ տեղ
Օդամղիչ ատրճանակ տղամարդիկ
Բենիկ Խլղաթյան
Որակավորման փուլ – 574 միավոր / 12րդ տեղ
Գևորգ Մելքոնյան
Որակավորման փուլ – 567 միավոր / 27րդ տեղ
«ISSF Grand Prix» միջազգային մրցաշարն անցկացվել է հունվարի 10-14-ը, մասնակցել են 31 երկրների 200 մարզիկներ։