Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն աշխատանքային այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Ջելալ Սամի Թուֆեքչիի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր, հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ՊՆ հաղորդագրությանը:
Ըստ հայտարարության՝ Հասանովը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական և այլ ոլորտներում համագործակցությունն անշեղորեն զարգանում է։ Թուֆեքչին, իր հերթին, կարևորել է փոխադարձ վստահության և աջակցության վրա հիմնված երկկողմ համագործակցության ընդլայնումը: