Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության նախկին պետ Արամ Ղազարյանին Լոռու մարզպետ է նշանակել, որոշումը կառավարությունն ընդունել է այսօրվա նիստի ժամանակ։
Ղազարյանը Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնից հրաժարական էր տվել 2023-ի մայիսին։
Հունվարի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզ և ծանոթացել կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին: Շրջայցի ընթացքում մի շարք նորակառույց մարզադահլիճներում ու դպրոցներում վարչապետն արձանագրել էր բազմաթիվ բացթողումներ:
Հունվարի 4-ին կառավարության որոշմամբ՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ազատվել էին պաշտոններից: Հաջորդ օրը վարչապետն արդեն Արմավիրի մարզում էր մի շարք շինարարակական բացթողումներ ու թերություններ նկատել, որից հետո Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել էր պաշտոնից: