Ոստիկանները զորամասն ինքնակամ լքելու համար մեղադրվող տղամարդուն հայտնաբերել են «Զվարթնոց» օդանավակայանում, հայտնում է ոստիկանության պաշտոնական կայքը։
33-ամյա Մասիս Ա.-ին ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները հայտնաբերել և վարույթ իրականացնող մարմին են ներկայացրել հունվարի 20-ին:
Մասիս Ա․-ն 2023թ. հոկտեմբերի 31-ից հետախուզվել է ՀՀ քրեական օրենսգրքի 525-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ ժամանակին ծառայության վայր չներկայանալը, պատժվում է ազատազրկմամբ մինչև տասը տարի ժամկետով) 5-րդ մասի մեղադրանքով:
Նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ բացակայելու արգելք: