ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՄԱԿ-ի շրջանակներում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են Գազայում և Կարմիր ծովում տիրող իրավիճակը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Արտաքին քաղաքական գերատեսչությունից տեղեկացնում են, որ ղեկավարները հանդես են եկել Գազայի հատվածում հրադադարի շուտափույթ դադարեցման և տեղի բնակիչներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու պայմանների ապահովման օգտին:
Նախարարները նաև մտահոգություն են հայտնել Կարմիր ծովի տարածքում լարված իրադրության կապակցությամբ, որը կտրուկ սրվել է Եմենի դեմ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և նրանց աջակից պետությունների ուժային գործողությունների արդյունքում։
ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր և ընդգծել փոխշահավետ գործնական փոխգործակցության հետագա ընդլայնման պատրաստակամության մասին։
Հունվարի 12-ից ԱՄՆ-ի և Բրիտանիայի զինուժը հարվածներ էր հասցրել Եմենում հութիների օբյեկտներին։ ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել ինքնաթիռներից, նավերից և USS Florida միջուկային սուզանավից, որոնք Կարմիր ծովի ջրեր էին մտել 2023 թվականի նոյեմբերի 23-ին։ 2023-ի նոյեմբերի կեսերին Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմականացված «Անսար Ալլա» շարժումը, ի աջակցություն Գազայի հատվածի պաղեստինցիների, սպառնացել էր Կարմիր ծովում հարձակվել Իսրայելի հետ կապված ցանկացած նավի վրա և կոչ էր արել մյուս երկրներին հետ կանչել իրենց անձնակազմերը:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելում, վերջին տվյալներով, զոհվել է մոտ 1,2 հազար մարդ։ Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։