Փետրվարի 7-ին Երևանում արտակարգ դեպք է եղել, ժամը 14:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված 67 համարի ավտոբուսը Սեբաստիա փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հսկայական փոսի հողաթմբին, գրում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 4 մարդ տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Նշվում է, որ ավտոբուսն արգելակների հետ կապված խնդիր է ունեցել և մինչ հողաթմբին բախվելը՝ Տիչինա-Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել է 2 ավտոմեքենայի, որոնք էլ, իրենց հերթին, բախվել են 2 այլ ավտոմեքենայի։
«Հենց այդտեղից ավտոբուսի վարորդը մոտ 1 կմ առաջ է ընթացել և բախվել հողաթմբին»,- հայտնում է ԶԼՄ-ն։