Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 3-րդ հորիզոնականն է զբաղեցրել «Freestyle Chess G.O.A.T. Challenge» Ֆիշերի շախմատի մրցաշարում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Վերջին խաղափուլում հայ շախմատիստը հաղթանակ է տարել Նոդիրբեկ Աբդուսատորովի նկատմամբ:
Մրցաշարին մասնակցում էր աշխարհի 8 ուժեղագույն շախմատիստ, այդ թվում՝ աշխարհի գործող չեմպիոն Դին Լիրենը:
Արդյունքում՝ լավագույն եռյակն ստացել է այսպիսի տեսք. 1-ին տեղ՝ Մագնուս Կարլսեն, 2-րդ տեղ՝ Ֆաբիանո Կարուանա, 3-րդ տեղ՝ Լևոն Արոնյան:
Փետրվարի 12-ին Իրանի Ռաշտ քաղաքում անցկացված «20th Caspian Sea International Chess Festival» շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Ռադիկ Աբրահամյանը դարձել էր B խմբի հաղթող: