«Ինչ-որ մեկի մասին մեջքի հետևում խոսելու գայթակղությանը մի՛ տրվեք»,- ճեպազրույցի ժամանակ այսպես է պատասխանել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ադրբեջանցի լրագրողի սադրիչ հարցին՝ Հայաստանի եվրաինտեգրման վերաբերյալ։
«Որքան լավ կլիներ, եթե բոլորը ներդաշնակ լինեին և հարցեր տային մեր ռուս-ադրբեջանական կամ ռուս-հայկական հարաբերությունների համատեքստում՝ ելնելով մեր երկրների շահերից, և չտրվեին որևէ մեկին իրենց թիկունքում քննարկելու գայթակղությանը։ Հարցեր, որոնք ուղղակիորեն չեն առնչվում ներկայացված երկրի օրակարգին»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ նաև նշել էր, որ Ռուսաստանը Հայաստանին հրավիրել է Երևանի համար խնդրահարույց հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու, սակայն մինչև այժմ հայկական կողմից որևէ արձագանք չի ստացվել։
Մանրամասները՝ տեսանյութում: