Սիսիանի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով տարածվող լուրերն այն մասին, թե ձերբակալվել է Սիսիանի համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Հովհաննիսյանը:
«Սիսիանի համայնքապետարանը հերքում է մամուլում տարածվող այն տեղեկատվությունը, թե իբրև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Հովհաննիսյանին քիչ առաջ ԱԱԾ-ն ձերբակալել է»,- նշում են հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ ԱԱԾ-ն վառելիքի հափշտակման և ապօրինի շինթույլտվությունների քրեական գործով ձերբակալել է Հովհաննիսյանին: