89 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Սատիրայի թատրոնի տնօրեն Ալեքսանդր Շիրվինդտը, հայտնում է SHOT-ը:
Ըստ հեռուստաալիքի՝ Շիրվինդտը սրտի լուրջ խնդիրներ ուներ, որն էլ, նախնական վարկածով, եղել է մահվան պատճառը։
Շիրվինդտին անվանում էին «ֆլեգմատիկ հումորի արքա»։ Նա խորհրդային ամենահայտնի դերասաններից էր, թեև խաղացել էր միայն մեկ գլխավոր դեր և ոչ ամենահայտնի ֆիլմում՝ գեղեցիկ, խարդախ Լեոնիդո Պապագատոն՝ «Միլիոնն ամուսնության զամբյուղում» կատակերգությունում: