Մարտի 15-ին 89 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Սատիրայի թատրոնի տնօրեն Ալեքսանդր Շիրվինդտը։
Правила жизни-ն առանձնացրել է դերասանի 8 լավագույն դերերը։
«Երեքը մի նավակում՝ չհաշված շունը» (1979)։
«Կոմիկական կուպլետներ» կատարող Ալեքսանդր Շիրվինդտն Ուիլյամ Սամուել Հարրիսի դերում փայլուն համակցել է հեգնանքն ու ռոմանտիկան։ Նրան հիանալի հաջողվում էին ջենթլմենների դերերը, կարողանում էր ստեղծել ինտելիգենտ, անհաղորդ մարդու կերպարներ, որոնց հումորի զգացումը չէր զիջում սեփական արժանապատվության զգացումին։
«Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» (1975):
«Ճակատագրի հեգնանքն» սկսվում է մոսկովյան ձնեպատ նորակառույցների միջով Շիրվինդտի հերոս Պավլիկի երկար զբոսանքով։ Հենց նա կփոխի Ժենյա Լուկաշինի (Անդրեյ Մյագկով) կյանքը՝ Նոր տարին բաղնիքում դիմավորելու հրավերքով։ Ֆիլմում Շիրվինդտի էպիզոդները լցված են ընկերության ռոմանտիկայով, նա կերպարանավորել է լավ ընկերոջ, որը ցանկացած անհարմար իրավիճակ կհարթի սուր հումորով։
«Դարձյալ սիրո մասին» (1964)։
Շիրվինդտի հերոս ֆիզիկոս Տոպտիգինը, Եվդոկիմովի մրցակիցը, միշտ ամեն ինչ արել է ճիշտ՝ դպրոցում կարմիր մեդալակիր, ֆիզտեխ համալսարանում լավագույն ուսանող։ Նրա փայլուն կարիերան երաշխավորված էր, բայց ինչ-որ բան սխալ գնաց։ Ու պատճառն այն էր, որ նա արագ հաջողության հասնել էր ուզում, ապրում էր միայն իր համար։ Իր հերոսի վերջին մենախոսության մեջ Շիրվինդտը ցուցադրում է, որ փայլուն կարողանում էր խաղալ էմոցիոնալ և համոզիչ։
«Երկնային ծիծեռնակները» (1976):
Շիրվինդտի երգիծական և երաժշտական տաղանդը լիարժեք բացահայտվել է «Մադմուազել Միտում» ֆրանսիական օպերետտայի մոտիվներով նկարահանված «Երկնային ծիծեռնակները» երգիծական հեռուստամյուզիքլում, որտեղ նա կատարել է խանդոտ մայոր Ալֆրեդ Շատո-Ժիբյուսի դերը։
«Միլիոնը հարսանեկան զամբյուղում» (1985)։
Իր կարիերայի սիրելի դիրքերի շարքում Ալեքսանդր Շիրվինդտը նշում էր «Միլիոնը հարսանեկան զամբյուղում» կատակերգությունը։ Ռեժիսոր Վսեվոլոդ Լիսովսկին ֆիլմը նկարել է իտալական կատակերգությունների դինամիկ ոճով, իսկ Շիրվինդտն իր համար հազվադեպ գլխավոր դերում մարմնավորել է Մարչելլո Մաստրոյանիի և Ադրիանո Չելենտանոյի խառնուրդ կերպար։
«Եկեք վաղը» (1963)։
Ֆիլմում Ալեքսանդր Շիրվինդտի առաջին դերերից մեկը եղել է Գնեսինկայի թաթերական ուսանողների կյանքի մասին պատմող «Եկեք վաղը» փոքրիկ կատակերգությունը։ Նա խաղացել է կատակասեր ուսանողի դերը, որը Գնեսինկայի նորեկ դիմորդներին ներկայանում էր որպես Կոնստանտին Սերգեևիչ Ստանիսլավսկի։
«Ամենահմայիչն ու գրավիչը» (1985)։
80-ականների ամենահայտնի ֆիլմերից մեկում Ալեքսանդր Շիրվինդտը խաղացել է տղամարդկանց գրավելու գիտական մեթոդ ունեցող սոցիոլոգ Սուսաննայի (Տատյանա Վասիլյեվա) ամուսնու՝ Արկադիի փոքրիկ դերը։
«Կնամոլ» (1990)։
Անատոլի Էյրամջյանի նկարած այս ֆիլմն առաջին հերթին հետաքրքիր է նրանով, որ գլխավոր դերում Ալեքսանդր Շիրվինդտն է։ Նրանք ծանոթացել էին «Ամենահմայիչն ու գրավիչը» նկարահանման ժամանակ, որի սցենարիստն Էյրամջյանն էր։ Այդ պատճառով պատահական չէ, որ «Կնամոլ»-ում Շիրվինդտի հերոսի անունը նույնպես Արկադի է։