Վենետիկն ապրիլի 25-ից 5 եվրո վճար է սահմանել մեկ օրով քաղաք այցելող 14 տարեկանից բարձր զբոսաշրջիկների համար, հայտնում է France24-ը։
Սպասվում է, որ զբոսաշրջիկները քաղաքում մեկ օրվա համար կվճարեն, մասնավորապես, հանգստյան օրերին և արձակուրդներին՝ մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում:
Տոմսը, որը հասանելի է QR կոդի տեսքով, հնարավոր կլինի ձեռք բերել տեղում: Առանց դրա` զբոսաշրջիկին կտուգանեն 50-300 եվրոյով։