Բաքվի դատարանը «Խոջալուի ահաբեկչության և ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ» մեղադրվող Ռաշիդ Բեգլարյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Դատավճռի համաձայն՝ Բեգլարյանը մեղավոր է ճանաչվել ռազմական հանցագործություններ կատարելու մեջ։ Նա պատժի 5 տարին կկրի խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։
Նշենք, որ 62-ամյա Բեգլարյանը բերման էր ենթարկվել 2023 թվականին՝ Լաչինի շրջանի Զաբուխ գյուղում սահմանը հատելիս։
2023 թվականի օգոստոսի 1-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել էր հայ-ադրբեջանական սահմանին ՀՀ քաղաքացու ձերբակալության մասին։ Ավելի ուշ Արցախի ԱԱԾ-ն հայտնել էր Ադրբեջանի կողմից Բեգլարյանի ձերբակալման մանրամասները։
Օգոստոսի 2-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտնել էր, որ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։