Բուրյաթիայում՝ Մոնղոլիայի սահմանին մոտ, փլուզվել է А-333 մայրուղու կամուրջը։ Երթևեկությունն այդ հատվածում ժամանակավորապես դադարեցվել է, հայտնում է BMF.ru-ն։
Նշվում է, որ փլուզման պատճառ է հանդիսացել վարարումների հետևանքով հողաշերտի քայքայումը։ Փլուզման հետևանքով տրանսպորտային հաղորդակցությունից կտրված Բուրյաթիայի երեք գյուղում փակված են մնացել հարյուրավոր ռուս զբոսաշրջիկներ, որոնք մեկնում էին Մոնղոլիա և Շումակ լեռնային հանգստավայր։ Այս պահին զբոսաշրջիկները չեն կարողանում վերադառնալ տուն։