Universal-ը ձեռք է բերել փոփ աստղ Բրիթնի Սփիրսի հուշերը նկարահանելու իրավունք, հայտնել է pravilamag-ը։
Ֆիլմի ռեժիսորը Ջոն Չուն է, որը բեմադրել է Wicked մյուզիքլը։
Ֆիլմը կնկարահանվի Սփիրսի «Կինը իմ մեջ» հուշերի հիման վրա, որի կինոադապտացիայի իրավունքները ձեռք է բերել Universal։
Սփիրսի մասին կենսագրական ֆիլմը կնկարահանի Մարկ Փլաթը, որը հայտնի է այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Լա Լա Լենդը», «Դրայը» և «Բաբելոնը»: Նախագծի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Հայտնի չէ նաև, թե ովքեր են նկարահանվելու ֆիլմում, նշել է կայքը։
Բրիթնի Սփիրսի հուշերը հրատարակվել են Միացյալ Նահանգներում 2023 թվականի հոկտեմբերի 24-ին Gallery Books-ի կողմից։
Հուշերում երգչուհին առաջին անգամ հանգամանորեն պատմել է իր ընտանիքի, Ջասթին Թիմբերլեյքից երեխայի աբորտի մասին, որը նա արել է 19 տարեկանում, ձախողված կինոկարիերայի, ինչպես նաև հոգեկան խնդիրների ու փառքի մասին։