Բժշկական գիտությունների դոկտոր, սրտաբան Լյուդմիլա Սալամատինան պատմել է, թե օրական քանի բաժակ սուրճն է անվնաս օրգանիզմի համար, գրում է Doctorpiter-ը։ Նրա խոսքով՝ կարևոր է, թե քանի բաժակ սուրճ է մարդն օգտագործում օրվա ընթացքում։
«Ամեն ինչ կախված է չափաբաժնից։ Օրական 3-4 բաժակ աշխուժացնող ըմպելիքը ձեզ չի վնասի և նույնիսկ, ընդհակառակը, օգուտ կբերի։
Իսկ օրական 9 կամ ավելի չափաբաժին սուրճը կարող է 25%-ով բարձրացնել սրտի և անոթների հիվանդությունից մահանալու հավանականությունը»,- ասել է բժիշկը։
Նա ընդգծել է, որ չֆիլտրված սուրճը պարունակում է կաֆեստոլ և կավեոլ, որոնք կարող են բարձրացնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։