Օգոստոսի 11-ին Երևանում տեղի կունենա «Արարատյան մարդը» հանդիպում-զրույցը՝ նվիրված «Կարին» համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի ծննդյան 58-ամյակին, հայտնում է համույթը Facebook-ում։
Կազմակերպիչները նշում են, որ միջոցառման ընթացքում մասնակիցները կփորձեն միասին քայլել Գինոսյանի անցած ճանապարհով և բացահայտել նրա անձը տարբեր տեսանկյուններից՝ որպես ընկեր, ուսուցիչ, գաղափարի մարտիկ, մարդ-համակարգ։
Գագիկ Գինոսյանի տարեդարձի կապակցությամբ նաև նույն օրը կլինի նրա առաջին գրքի՝ «Ողջու՜յն, տղե՛րք»-ի 3-րդ հրատարակության շնորհանդեսը։ Գրքի վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է «Կարին» գիտական կենտրոնի աշխատանքներին։ Արժեքը՝ 5000 դրամ։
Հանդիպումը կմեկնարկի ժամը 18:00-ին՝ Էլիտ Պլազա բիզնես կենտրոնի կոնֆերանս սրահում (հասցե՝ Մովսես Խորենացի 15)։
Գինոսյանը հանկարծամահ էր եղել փետրվարի 6-ին՝ սրտի կաթվածից։