Այսօր տեղի է ունեցել թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին ՀՀ քաղաքացու անձնագրի հանձնման արարողությունը, տեղեկացնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից:
«Շնորհավորում ենք մեր մարզուհուն և մաղթում բազում հաղթանակներ ՀՀ դրոշի ներքո»,- ասված է հաղորդագրությունում։
Օգոստոսի 5-ին Կանանց թենիսի ասոցիացիան Ավանեսյանի մարզական քաղաքացիությունը ռուսականից փոխել էր հայկականի։ Օգոստոսի 6-ին 21-ամյա թենիսիստուհին մեկնաբանել էր իր՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալը՝ հայտնելով, որ ուրախ է խաղալ իր նախնիների հայրենիքի համար։
Համաշխարհային թարմացված վարկանիշում Ավանեսյանը, որը գտնվում է 58-րդ հորիզոնականում, նշված է որպես Հայաստանի ներկայացուցիչ: Ավանեսյանը WTA-ի մակարդակով մենախաղում տիտղոսներ չունի։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում նրա լավագույն արդյունքը 2023 և 2024 թվականներին Ֆրանսիայի բաց առաջնությունում «Ռոլան Գարոսի» 1/8 եզրափակիչ դուրս գալն էր:
Ըմբշամարտի զինվորականների ԱԱ․ հայ ըմբիշները 14 մեդալ են նվաճել
Երևանում անցկացվող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում հայ ըմբիշները 14 մեդալ են նվաճել, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։ ՀՀ...