ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «կապիկի ծաղիկ» հիվանդության կանխարգելման նպատակով արգելել է կրծողների և պրիմատների ներմուծումը Հայաստան, հայտնել են ՍԱՏՄ-ից։
««Կապիկի ծաղիկ» հիվանդության բռնկումների և աղբյուրների կանխարգելման նպատակով օգոստոսի 21-ից արգելվում է բոլոր տեսակի կրծողների (կենդանի և սատկած, կենդանիների կերակրման համար) և բոլոր տեսակի պրիմատների ներմուծումը և տարանցիկ փոխադրումը Հայաստանի Հանրապետության տարածքով՝ մինչև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պարզաբանումների հարապարակումը»,- հստակեցրել է ՍԱՏՄ-ն։
Օգոստոսի 16-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանում «կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք չի գրանցվել, իսկ ներթափանցման և հետագայում տարածման ռիսկը ցածր է։
ԱՆ-ից տեղեկացրել էին, որը հիվանդությունը փոխանցվում է կա՛մ վարակված կենդանու կծելու հետևանքով, կա՛մ վայրի կենդանու միսն ու մորթին օգտագործելուց, հազվադեպ՝ մարդու կամ վիրուսով բաղարկված նյութի հետ շփումից: Վիրուսն օրգանիզմ է թափանցում վնասված մաշկի, շնչառական ուղիների կամ լորձաթաղանթների (աչք, քիթ, բերան, սեռական ուղի) միջոցով: