Armenia Today-ը ներկայացնում է սեպտեմբերի 9-16-ն ընկած ժամանակահատվածի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։
Խոյ
Պետք չէ բաց թողնել այն բարենպաստ շանսերը, որոնք ճակատագիրն այս շաբաթ կտա ձեզ։ Ամեն ինչ հեշտությամբ կստացվի, կարծես ինքն իրեն։ Շաբաթվա առաջին կեսին աշխատանքի նույնիսկ առօրյան հաճույք կպարգևի, իսկ բովանդակալից գործունեության մասին խոսք չկա։ Մասնագիտական շփումները, բանակցություններն ու ճամփորդությունները ձեզ կուրախացնեն դրական արդյունքներով։ Պարզապես մեծ ուշադրություն դարձրեք նոր գործընկերներին, ձեր հետաքրքրությունները կարող են չհամընկնել:
Ցուլ
Հիանալի ժամանակաշրջան է նոր տաղանդներ բացահայտելու և ինչ-որ բան սովորելու համար։ Մի ամփոփվեք ձեր մեջ, բացվեք աշխարհի առաջ, և դուք շատ կարևոր և հետաքրքիր բաներ կսովորեք ինքներդ ձեզ համար: Ձեր մտերիմների պահվածքը կարող է մտածելու և եզրակացությունների տեղիք տալ, ավելի լավ է դասեր քաղել ուրիշների սխալներից։ Հնարավոր են տարաձայնություններ ընտանիքում։
Երկվորյակներ
Այս շրջանն օգնելու է ընդլայնել ձեր մտահորիզոնը, կարող են հայտնվել նոր հետաքրքիր գաղափարներ, որոնք կգերեն ձեզ և կլինեն շատ շահավետ։ Հարմար ժամանակ է ճանապարհորդելու համար, կզվարճանաք և նոր, օգտակար շփումներ կստեղծեք։ Աշխատանքը շատ է, բայց հետաքրքիր է և թույլ է տալիս իրացնել ստեղծագործական ներուժը։ Անձնական կյանքում հնարավոր են հաճելի փոփոխություններ։
Խեցգետին
Այս շաբաթ ձեր հետաքրքրությունն այն ամենի նկատմամբ, ինչ ձեզ շրջապատում է, կարող է աճել։ Մեծ է հավանականությունը, որ դուք կկարողանաք ճիշտ գնահատել ձեր տեղը կյանքում, և նույնիսկ հասկանալ, թե ինչն է դրանում կարևոր և ինչը՝ ոչ։ Մեր օրերում ձեր ցանկացած նախաձեռնություն շատ մեծ հնարավորություն ունի աջակցություն ստանալու։ Հնարավոր է իրականացնել ձեր ամենահամարձակ ու հավակնոտ ցանկությունները։
Առյուծ
Երկուշաբթին բարենպաստ օր է ստեղծագործելու և նոր գաղափարների համար։ Չորեքշաբթի օրը փորձեք ավարտել հին գործերն ու նախագծերը, քանի որ հինգշաբթի ստիպված կլինեք ինչ-որ նոր բան անել։ Ցանկալի է նաև չափավորել ձեր եռանդը և ավելի մեծ ուշադրություն դարձնել բիզնես առաջադրանքներին: Ավելորդ շտապողականությունը կարող է հանգեցնել լուրջ ֆինանսական կորուստների։ Փորձեք լուծել ընտանեկան տարաձայնությունները մինչև շաբաթվա վերջ։
Կույս
Փորձեք հաղթահարել արկածախնդրության մեջ ներգրավվելու ուժեղ ցանկությունը, դա լավ կլինի անել առանց խաբեության և ծուլության։ Լսեք ձեր մտերիմների խորհուրդները, նրանք կօգնեն լուծել նույնիսկ փակուղային թվացող հարցերը։ Հանգստյան օրերին ընկերների հետ լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կա։
Կշեռք
Շաբաթվա առաջին կեսին շատ գործեր կլինեն, բայց կարող եք հույս դնել շահույթի վրա։ Բայց եթե չափից դուրս մտահոգված եք վայրկենական հարմարավետությամբ և բարեկեցությամբ, կարող եք զոհաբերել շատ հետաքրքիր և խոստումնալից ծրագրերի իրականացումը։ Այս շաբաթ կարող է լինել Ձեր աշխատանքը կամ բնակության վայրը փոխելու հնարավորություն։ Ցանկալի է շաբաթվա երկրորդ կեսը տրամադրել հանգստին և ձեր տանը, պաշտպանվել անցանկալի հանդիպումներից։ Շատ բան կախված կլինի ընկերների հետ ձեր հարաբերություններից։
Կարիճ
Այս շաբաթ աշխատանքում հնարավոր են դրական փոփոխություններ, և դուք մասնագիտական աճի հնարավորություն կունենաք: Հաճելի է ինքներդ Ձեզ զգալ կարևոր անձնավորություն, որը վստահություն է տալիս ձեր սեփական կարողություններին: Ձեր դիրքերը թիմում կամ բիզնեսում սկսում են ամրապնդվել։ Հնարավոր են հաջող ուղևորություններ և գործուղումներ։ Ընկերները կամ բարձր հովանավորները կօգնեն կյանքի կոչել համարձակ նախաձեռնությունները, մի վախեցեք գործել, և ամեն ինչ լավ կստացվի: Չպետք է մոռանալ նաև հանգստի մասին։ Ժամանակ անցկացրեք ընկերների հետ կամ հաճելի շրջապատում։ Փորձեք լինել իրատես և շատ բան մի պահանջեք ձեր սիրելիներից:
Աղեղնավոր
Վատ շաբաթ չէ, բայց դուք ստիպված կլինեք ինքնուրույն գլուխ հանել ծագած խնդիրներից ու դժվարություններից։ Կենտրոնացեք, հավաքվեք և գործեք, ցանկացած դրական արդյունք ձեզ համար կարևոր կլինի։ Ուշադիր եղեք բոլոր մուտքային առաջարկների նկատմամբ, բաց մի թողեք ձեր բախտը։ Հետաքրքիր հեռանկարներ կհայտնվեն ձեր անձնական կյանքում։
Այծեղջյուր
Այս շաբաթ դուք կկարողանաք իրականացնել ձեր գաղափարները, սակայն կարևոր է դրանք հստակ ձևակերպել և հովանավորներին հետաքրքրել դրանցով։ Դուք պետք է ձեր ուշադրությունը կենտրոնացնեք նպատակների վրա: Երեքշաբթի օրը լսեք ներքին ձայնին, և նա ձեզ հուսախաբ չի անի։ Շաբաթ օրն ավելի լավ է մտերիմների հետ վեճի մեջ չմտնել։ Երեխաները ձեզ կուրախացնեն իրենց ձեռքբերումներով։
Ջրհոս
Հաջող շաբաթ է ձեզ համար: Բայց դուք ստիպված կլինեք կենտրոնանալ և թույլ չտալ ձեզ հանգստանալ։ Երկուշաբթի օրը կհայտնվեք իրադարձությունների հորձանուտում, որպեսզի չշփոթվեք և կողմնորոշվեք, թե ինչ է կատարվում, ձեզ հարկավոր կլինի խորաթափանցություն ցուցաբերել: Բայց երբ հասկանաք դա, կարող եք նախանձելի աշխատանքային ռիթմի մեջ մտնել: Ձեր ակտիվ գործունեությանն սպառնում է խանգարել անձնական կյանքում հիասթափությունը: Հնարավոր է ոչ տեղին բաներ ասեք, ինչը լարվածություն կառաջացնի հարաբերություններում, ուստի ավելի լավ է լռել։
Ձուկ
Ձեր աշխատանքի որակի պահանջները կավելանան, այնպես որ մի հետաձգեք այն ավելի ուշ ժամկետի: Ցանկալի է հաշվի առնել գործընկերների շահերը, նախաձեռնող լինել, նոր հետաքրքիր գաղափարներ առաջ քաշել, այլ ոչ թե պարզապես միապաղաղ կերպով կատարել առաջադրանքները։ Չորեքշաբթին հաջողակ օր է, սակայն աստղերը զգուշացնում են, որ շատ չշտապեք։ Շաբաթվա երկրորդ կեսը նվիրեք հանգստին ու ժամանցին, հարստացե՛ք նոր տպավորություններով։