Վիետնամում սեպտեմբերի 7-ի «Յագի» թայֆունի զոհերի թիվը հասել է 233-ի, 103 մարդ շարունակում է անհետ կորած համարվել, ավելի քան 800-ը վիրավորվել են, գրում է Associated Press-ը։
Թայֆունը երկրում հորդառատ անձրևների պատճառ է դարձել, որը ջրհեղեղներ և սողանքներ է առաջացրել։
Նշվում է, որ երկրի մայրաքաղաք Հանոյում ջրհեղեղներն սկսել են որոշ չափով նահանջել, բայց շատ տարածքներ դեռ հեղեղված են։
Ամենամեծ վնասը կրել է Լաոկայ նահանգը, որտեղ ջրհեղեղի հետևանքով մեկ գյուղի 48 բնակիչ է մահացել, 39-ը անհետ կորել են։
Սեպտեմբերի 11-ին թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել էր 150-ի։