Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը (81 կգ) դարձել է Իսպանիայի Լեոն քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն, տեղեկանում ենք առաջնության պաշտոնական կայքից։
Հայ ծանրորդուհին գրանցել է երկամարտի 233 կգ արդյունք։ Պոկում վարժությունում Էմման 100 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 133 կգ կշռող ծանրաձողը:
Ծանրորդներ Աննա Ամրոյանը (76 կգ) և Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) բրոնզե մեդալներ էին նվաճել։