Հայ օգտատերերի WhatsApp հաշիվներ են գողացել, հայտնել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Այս պահին շատերի մոտից բացարձակ առանց իրենց կողմից ինչ-որ բան անելու գողացել են WhatsApp հաշիվները։ Բացի դրանից, շատերը չեն կարողանում մտնել Facebook, քանի որ երկփուլայինի SMS-ը չի գալիս»,- գրել է փորձագետը։
Նա կոչ է արել նման խնդիրների առկայության դեպքում կապ հաստատել իր հետ, որպեսզի կարողանա աջակցել օգտահաշիվների վերականգնման հարցում։
«WhatsApp-ի խնդրի դեպքում խնդրում եմ ինձ ուղարկել անձնական հեռախոսահամարները, Facebook-ի դեպքում՝ պրոֆիլի հղումն ինչ-որ մի ընկերոջ միջոցով»,- հավելել է նա։
Մարտիրոսյանի Facebook-յան էջն՝ այստեղ։