Նոյեմբերի 23-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:10-ին Ադրբեջանում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որն զգացվել է նաև Հայաստանում, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորությամբ: էպիկենտրոնը գտնվել է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Ըստ աղբյուրի՝ երկրաշարժն զգացվել է Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում՝ 3-4 բալ ուժգնությամբ։