ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Կանադայի Մոնրեալ քաղաքում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին, հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Նստաշրջանը մեկնարկել է նոյեմբերի 22-ին և կտևի մինչև նոյեմբերի 25-ը։
Պատվիրակության կազմում են «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Վահագն Ալեքսանյանը և Արուսյակ Ջուլհակյանը։
Նշվում է, որ հայ պատգամավորները կմասնակցեն Ժողովրդավարության և անվտանգության հարցերի, Պաշտպանության և անվտանգության հարցերի, Տնտեսական և անվտանգության հարցերի, Քաղաքական հարցերի, Գիտության և տեխնոլոգիաների հարցերի հանձնաժողովների, ինչպես նաև՝ լիագումար նիստի աշխատանքներին:
Պատվիրակության հետ ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանի և հանձնաժողովների աշխատանքներին մասնակցում են նաև կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը և Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը: