Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտափոխվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Միջազգային քրեական դատարանի (ICC) որոշմամբ ձերբակալելու հարցում, եթե նա ժամանի Լիբանան հրադադարի համաձայնագրի պատճառով, փոխանցել է Կոմերսանտը։
Այն բանից հետո, երբ նոյեմբերի 21-ին ՄՔԴ-ի Նախաքննական պալատը Բենիամին Նեթանյահուին կալանավորելու հրաման է տվել, Ֆրանսիայի ԱԳՆ-ն ասել է, որ «ի գիտություն է ընդունել» Իսրայելի վարչապետի դեմ «մեղադրանքների պաշտոնականացումը»: Ֆրանսիան, 122 այլ պետությունների հետ միասին, վավերացրել է Հռոմի ստատուտը, ինչը նշանակում է, որ նա պետք է կատարի հրամանը, եթե Նեթանյահուն այցելի երկիր:
Axios-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Նեթանյահուն «վրդովվել է» Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունից։ Դա բարդացրել է Իսրայելի և Հեզբոլլահի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների գործընթացը, ըստ որի Ֆրանսիան պետք է դառնար դրա իրականացման երաշխավորներից մեկը։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զանգահարել էր Մակրոնին և, ինչպես գրում է Axios-ը, պնդել՝ անհնար է միջնորդել գործարքի կնքմանը՝ խոստանալով ձերբակալել համաձայնագրի մասնակից պետության ղեկավարին։
Բենյամին Նեթանյահուի դիվանագիտական անձեռնմխելիությունը «պետք է հաշվի առնել», – նշել է գերատեսչությունը: Le Monde-ի աղբյուրները հաստատել են, որ հայտարարությունը անհրաժեշտ է Իսրայելի հետ լարվածությունը Հեզբոլլահի հետ համաձայնագրից առաջ նվազեցնելու համար։