Վրաստանի ՆԳՆ հատուկջոկատայինները ցուցարարներին դուրս են հանել Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ռուսթավելի պողոտայից, հայտնում է Коммерсантъ-ը։
Ըստ աղբյուրի՝ կան ձերբակալվածներ։ Գիշերը ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ էր կիրառել ցուցարարների դեմ՝ հայտարարելով, որ հանրահավաքը դուրս է եկել օրենքի շրջանակներից։
Նոյեմբերի 28-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոխաբիձեն հայտարարել էր, որ Վրաստանը ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը չի բարձրացնի մինչև 2028 թվականը։ Այս ժամանակահատվածի համար երկիրը լիովին հրաժարվում էր ասոցիացիայից ցանկացած բյուջետային դրամաշնորհից։
Հայտարարությանը հետևել էին ցույցեր տարբեր շրջաններում։ Ռուսթավելի պողոտայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումը տևել էր ամբողջ գիշեր։
ՌԴ-ն աշխատում է «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. Գալուզին
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է Հարավային Կովկասում «3+3» խորհրդատվական հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու Մոսկվայի մտադրության մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։...