Tron բլոկչեյն նախագծի հիմնադիր Ջասթին Սունը կերել է 6,2 մլն դոլար արժողությամբ բանանը, որը գնել էր Նյու Յորքի Sotheby’s աճուրդից, հայտնում է CNA-ն։
Պատին ամրացված բանանը՝ The Сomedian-ը, Սունը որոշել էր ուտել այն գնելուց անմիջապես հետո։
«Սա ավելի լավ է, քան մյուս բանանները: Իսկապես շատ համեղ է»,- ավելացրել է կրիպտո գործարարը։
The Comedian-ը գնելուց հետո Սունը պնդում էր, որ «այն պարզապես արվեստի գործ չէ, մշակութային երևույթ է, որը կապում է արվեստի աշխարհները, մեմերը և կրիպտոարժույթների համայնքը»: