Վանաձոր քաղաքի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածի վիճակը գնահատվում է կայուն ծանր, Armenia Today-ին հայտնել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Նա հավելել է, որ տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, նախատեսում են տեղափոխել Երևան։
Այսօր ավելի վաղ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել էր, որ Վանաձոր քաղաքի գազալցակայաններից մեկում ժամը 20:18-ին տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Հրդեհը մեկուսացվել էր ժամը 20:46-ին, մարվել՝ 21:14-ին: ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին հայտնել էր, որ պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, կա տուժած։