Դատարանը հեռակա կքննի ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի դեմ գործը, հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Նոյեմբերի 29-ին դատարանը բավարարել էր դատախազի 2023 թվականի նոյեմբերի 29-ի միջնորդությունը՝ Մինասյանի գործը հեռակա վարույթ քննելու վերաբերյալ։
Դատախազի՝ 2023թ․ օգոստոսի 24-ի որոշմամբ Մինասյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ «փողերի լվացման» մեղադրանքով։ 2020թ. մարտի 17-ին նրա նկատմամբ քրհետապնդում էին հարուցել «ապօրինի հարստանալու», «հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելու» և «առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու» մեղադրանքներով:
2021-ին դատարանը Մինասյանին կալանավորելու որոշում էր կայացրել, նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում, որն «Ինտերպոլը» 2022-ին դադարեցրել էր։
Մինասյանը 2013-2018 թվականներին զբաղեցրել է Վատիկանում Հայաստանի դեսպանի պաշտոնը։
Եղանակը Հայաստանում և Արցախում նոյեմբերի 30-ին
Հայաստանի մարզերում նոյեմբերի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5...