Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է առաջիկա օրերին կառավարության նոր ղեկավար նշանակել, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Մակրոնը ժողովրդին ուղղված ուղերձում։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահն ընդունել էր կառավարության հրաժարականի մասին վարչապետ Միշել Բարնիեի խնդրանքն այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Ազգային ժողովը հաստատել էր կառավարությանն անվստահություն հայտնելու որոշումը՝ կապված 2025 թվականի պետբյուջեի սոցիալական բաժինների ընդունման հետ։