Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը Ֆրանսիայի վարչապետ է նշանակել արդարադատության նախկին նախարար Ֆրանսուա Բայրոուին, հայտնել է Le Figaro-ն։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահն ընդունել էր կառավարության հրաժարականի մասին վարչապետ Միշել Բարնիեի խնդրանքն այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Ազգային ժողովը հաստատել էր կառավարությանն անվստահություն հայտնելու որոշումը՝ կապված 2025 թվականի պետբյուջեի սոցիալական բաժինների ընդունման հետ։
Դեկտեմբերի 5-ին Մակրոնը հայտարարել էր, որ առաջիկայում Ֆրանսիայի նոր վարչապետ կնշանակի։