Բահրեյնում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Գարիկ Կարապետյանը (109 կգ) պոկում վարժությունում 183 կգ արդյունքով նվաճել է փոքր արծաթե մեդալ։
Երրորդ մոտեցման ժամանակ նա վնասվածք է ստացել և չի շարունակել հետագա պայքարը։
Ծանրամարտի աշխարհի 89-րդ առաջնությունն ընթանում է 2024 թվականի դեկտեմբերի 6-ից 15-ը Մանամայում (Բահրեյն):
Նոյեմբերի 3-ին Կարապետյանը դարձել էր Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթող։