Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Մեր մասին

Armenia Today-ը տեղեկատվական-վերլուծական պորտալ է, որը ստեղծվել է մի խումբ երիտասարդ մասնագետների` լրագրողների, վերլուծաբանների, գիտնականների և քաղաքացիական ակտիվիստների կողմից:
Armenia Today-ը հրապարակում է ժամանակակից և հուսալի տեղեկատվություն Հայաստանում, Արցախում և ամբողջ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, ինչպես նաև անաչառ վերլուծական նյութեր, որոնք հիմնված են փորձագետների կարծիքների և խորը ու բազմակողմ վերլուծության վրա:
Նորությունների պորտալի տեսքով այս ստարտափի ստեղծման գաղափարը ծնվեց նույնանուն Telegram ալիքի՝  Armenia Today, հաջող թողարկումից հետո Հայաստանում խաղաղ հեղափոխության ժամանակ՝ նորությունների անաչառ և անկողմնակալ թողարկման և երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերլուծության նպատակով: Այժմ մեր Telegram ալիքը կարդում են ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում:
Armenia Today-ի աշխատանքի առաջնային ուղղությունը սկզբնաղբյուրներից ստացված նորությունների օպերատիվ ներկայացումն է:
Հրապարակված նյութերի ճշգրտությունն ու ակտուալությունը և իրադարձությունների վերլուծության օբյեկտիվությունը մեր թիմի աշխատանքի անկյունաքարերն են:

 

Հղում անելու կարգը

Տեքստային նյութեր ասելով՝ հասկացվում են մտավոր գործունեության արդյունքները և նորությունները:
Տեքստային նյութերի՝ www.armeniatoday.news կայքում տեղադրված մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ բացառիկ իրավունքներ ունի Armenia Today-ը:
Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին հետևյալ ձևերով՝
– «Աղբյուրը՝ Armenia Today» ձևով յուրաքանչյուր դեպքում, երբ օգտագործվում է ցանկացած նյութական կրիչի վրա (թուղթ, ժապավեն և այլն) կամ էլեկտրոնային ձևով,
– Երբ օգտագործվում է ռադիո-, հեռուստա-, վիդեոհաղորդման ընթացքում, բանավոր հիշատակմամբ հարկավոր է նշել տեղեկատվական ռեսուրսի անվանումը՝ Armenia Today,
– Համացանցում Armenia Today-ի նյութերը նվագարկելու դեպքում պետք է հղում անել www.armeniatoday.news կայքին, որտեղից վերցվել է նյութը:

Աջակցություն

Հարգելի´ ընթերցող,
Մենք՝ Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի  թիմը, աշխատում ենք, որպեսզի  ընթերցողը տեղեկացված լինի Հայաստանում տեղի ունեցող ամենաակտուալ իրադարձությունների մասին: Մենք հրապարակում ենք նաև համաշխարհային նշանակալի նորություններ:
Ծրագրի ստեղծման առաջին իսկ օրերից մենք շարունակական աշխատանք ենք տանում ավելի լավը դառնալու ուղղությամբ:
Ցանկացած աջակցություն՝ նույնիսկ ամենահամեստը, մեզ լրացուցիչ մոտիվացիա է տալիս և ընդլայնում մեր հնարավորությունները: Մենք շատ ծրագրեր ունենք անելու:
Աջակցի´ր մեզ:
1. Ուղարկիր վերջին նորությունները, աուդիո, վիդեո նյութերը armtodaygroup@gmail.com էլ. փոստին, ինչպես նաև գրիր մեզ սոցիալական ցանցերում:
2. Աջակցիր նյութապես։