ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության հեղինակած ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Այս նախագծով կարգավորվում են զինծառայության ընթացքում աշխատողի ու գործատուի միջև իրավահարաբերությունները:
Նախագծի ղեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ իրենց կողմից առաջարկված նախագծով կամավորագրվելու, զորավարժություններին մասնակցելու, զորահավաքային զինծառայության անցնելու դեպքերում աշխատողի աշխատատեղը պահպանվում է, ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից, իսկ վարձատրման հետ կապված հարցերը կարգավորվում են աշխատողի ու գործատուի համաձայնությամբ։
Բացի այս, ԱԺ-ն երկորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության առաջարկած « «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը