Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողները պարգևատրվել են․
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝
Վահագն Արամի ԹՈՒՄԱՍՅԱՆԸ թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ (հետմահու)
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝
Տիգրան Արծվիի ԱՇՈՏՅԱՆԸ թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ
Զոհրաբ Հրաչիկի ՔՈՉԱՐՅԱՆԸ թիվ N զորամասի սպա, կապիտան (հետմահու)
Ցոլակ Սամվելի ԽԱՉԱՏՐՅԱՆԸ թիվ N զորամասի սպա, ավագ լեյտենանտ (հետմահու):