Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերն այս ընթացքում տեղակայվում են նաև շփման գծի Շուռնուխ բնակավայրին հարող տարածքում։ Այս մասին ասվում է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի տարածած հայտարարությունում։
«Տեղի բնակչությանը կոչ ենք անում չտրվել որևէ սադրանքի՝ հնարավոր լարվածությունից խուսափելու համար:
ՀՀ զինված ուժերն ու հայ և ռուս սահամանապահ զորքերը լիովին տիրապետում են իրավիճակին»,- ասվում է մարզպետարանի էջում տեղադրված հայտարարությունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը ֆեյսուքյան լայվով հայտնել էր, որ ադրբեջանցիներն արդեն մտել են Շուռնուխ, պոստ տեղադրել գյուղում և հայտարարել, որ մինչև հունվարի 5–ը բնակիչները պետք է դուրս գան սահմանազատման արդյունքում ադրբեջանական կողմին անցնող տներից։