Բրիտանական ընկերությունը դադարեցրել է Bayraktar TB2-ի համար մասերի վաճառքը Թուրքիային:
Այս մասին տեղեկացվում է Andair ընկերության տարածած փաստաթղթում։
The Guardian-ի հրապարակման մեջ նշվում է, որ Bayraktar TB2-ի կազմում կարող էր լինել վառելիքային պոմպ, որն արտադրվում է Andair ընկերության կողմից:
Հիշեցնենք, որ Թուրքիան Bayraktar TB2-ներ է մատակարարում Ադրբեջանին, որոնք օգտագործվեցին Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ՝ մեծ կորուստներ պատճառելով մեր զինուժին։ Ի դեպ, պատերազմի օրերին Bayraktar TB2-ի մասերի վաճառքը Թուրքիային դադարեցրեց նաև Կանադան։